Մենք Կվերածնվենք
Զավակներդ, oգոստափառ պիտի կերտենք նոր արշալույս
Ճանաչիր ինքդ քեզ և արարիր
Ընտրված տեսանյութեր՝ բեմական պահերով, ելույթներով և մշակութային պատկերներով, որոնք ցույց են տալիս Խաղերի ոգին։
Ներածական տեսանյութ այցելուների համար, ովքեր ուզում են հասկանալ Խաղերի նպատակը։
Զավակներդ, oգոստափառ պիտի կերտենք նոր արշալույս
Թող Նավասարդյան անթեղ կրակը դառնա յուրաքանչյուր մասնակցի ուժի և հաղթանակի աղբյուրը։
Համախմբվում ենք մեկ նպատակի շուրջ և սկսում Հայկյան խաղերը։
Պապերի ուժը մեր արյան մեջ է, թոռների ապագան՝ մեր ձեռքերում։
Հիշիր քո արիական ծագումը, մի՛ կասկածիր քեզ և մի՛ մուրա օտարներից քո գոյության հաստատումը։
Հայկյան Խաղերի հանդիսավոր մասշտաբի, երաժշտության և միասնական զգացողության լայն պատկեր։
Հայկյան Խաղերը ազգային մրցութների միասնական հարթակ են, նվիրված հայոց նախնյաց՝ Հայկ Նահապետի հիշատակին։
Հայկյան խաղերը (Նավասարդյան խաղերը) Հայաստանում անցկացվող ազգային բաց Դելֆիական խաղերն են, որոնք միավորում են արվեստը, մշակույթը և հոգևոր արժեքները։
Խաղերը նպատակ ունեն պահպանել ու զարգացնել ազգային մշակույթը, խթանել ստեղծագործական ներուժը, ինչպես նաև նպաստել երիտասարդների ինքնաճանաչմանն ու հոգևոր զարգացմանը։
Ձեր նվիրատվությունն օգնում է պահպանել ազգային մրցույթների ավանդույթը և զարգացնել երիտասարդ տաղանդներին։
Ազգային ավանդական և ժամանակակից երաժշտություն՝ դուդուկ, շարական, դաշնամուր, ջութակ, երգ։
Գեղանկարչություն, պար, թատրոն, քանդակագործություն, ֆիլմ և ժամանակակից արվեստի ձևեր։
Պոեզիա, արձակ, թարգմանչական արվեստ, ասմունք, դրամատուրգիա և երիտասարդ գրողների մրցույթներ։
Մենք հայկական ոգու և կրեատիվ պոտենցիալի պահպանպան միավորում՝ արվեստի և գրականության միջոցով։
Մրցույթի առաքելությունը ազգային մշակույթի, արվեստի և հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումն է, երիտասարդ ստեղծագործողների բացահայտումը, ինչպես նաև ստեղծագործական և մշակութային համագործակցության խթանումը Հայաստանում և միջազգային հարթակներում։
Մեր հիմնադրությունը հասարակական և մշակութային նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել Հայկյան խաղերի կազմակերպմանը, պահպանել և զարգացնել ազգային մշակույթն ու հոգևոր արժեքները, բացահայտել երիտասարդ տաղանդներին և նպաստել Հայաստանի մշակութային կյանքի առաջընթացին՝ համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների հետ։
Ազգային ինքնության պահպանումը, մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքը, ստեղծագործական ազատությունը, կրթությունը, համագործակցությունը, երիտասարդների զարգացումն ու համամարդկային հոգևոր արժեքների տարածումն են։